Ինչ է սպասվում բերման ենթարկված պատգամավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Արցախի փողոցից բերման են ենթարկել  ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին: Փողոցում մեծ թվով ոստիկաններ էին տեղակայված և դիմելով հատուկ միջոցների նրանց հեռացրեցին:  Իսկ ինչ է  ըստ Սահմանադրության սպասվում բերման ենթարկված պատգամավորներին:

Հոդված 96. Պատգամավորի անձեռնմխելիությունը

1. Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար:

2. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տեւել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

Նրանց կարգավիճակը դեռ հայտնի չէ, սակայն չի բացառվում, որ նրանց 72 ժամ պահեն, իսկ դրանից հետո ազատ արձակեն: Եվ սա արվում է, որպեսզի ապրիլի 24-ին լիդերներն ազատության մեջ չլինեն, քանի որ իշխանությունները վախեցած են և չգիտեն, թե ինչ կարող էր լինել այդ օրը:




Լրահոս