Արա Բաբլոյանը տեղյակ է, որ պատգամավորներին բերման են ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արդեն տեղյակ է, որ Արցախի փողոցից այսօր պատգամավոր Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանն  են բերման ենթարկվել: Սահմանադրությամբ ամրագրված է, որ նման պարագայում ԱԺ նախագահը պետք է անհապաղ տեղյակ լինի:

ԱԺ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Արա Բաբլոյանը տեղյակ է այս ամենից և հետևելու են օրենքով սահմանված բոլոր քայլերը: Դիտարկմանը՝ չի?՞ պատրաստվում հայտարարությամբ հանդես գալ, նա նշեց. «Եթե օրենքը սահմանում է, ապա այո»:

Հավելենք, որ Սահմանադրության 96-րդ հոդվածը սահմանում է. «Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը»:




Լրահոս