ArmLur.am-ի տեղեկություններով` ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գտնվում է Էրեբունու ձերբակալված անձանց ժամանակավոր պահման վայրում:
ArmLur.am-ը փորձեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից ճշտել լուրի իսկությունը: Ի պատասխան մեզ ասացին, որ հետևենք պաշտոնական հաղորդագրություններին:
Հիշեցնենք, որ այսօր բերման էին ենթարկվել նաև ԱԺ Ելք խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը: Նրանք գնտվում են Ոստիկանության Շենգավիթի բաժնում: