ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները Ստրասբուրգից կվերադառնան Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «ԵԽԽՎ ապրիլի 23-ին կայանալիք նստաշրջանում հայաստանյան պատվիրակության անդամներին լուրջ փորձություն է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ մի շարք հասարակական կազմակերպություններ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հանրահավաքի եւ ցուցարարների դեմ իրականացված բռնությունների մասով նամակ են ուղարկել ԵԽԽՎ ու սպասում են արձագանքին: Հիմա հայ պատվիրակները պետք է առերեսվեն իրականության հետ: Բնական է՝ իշխանական անդամները փորձելու են ամեն կերպ արդարացնել տեղի ունեցածը, պաշտպանել Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության փաստը, դժվար է լինելու ընդդիմադիրների գործը. ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, «Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը դեմ քվեարկեցին Սերժ Սարգսյանի վարչապետությանը:

Եվ այսպես ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանյան պատվիրակության անդամները այս պահին արդեն գտնվում են Ստրասբուրգում: Ըստ մեզ հասած տեղեկությունների`  պատվիրակության անդամներ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը, երկրում տիրող իրավիճակից ելնելով, չեն մասնակցի նստաշրջանին եւ վաղը կվերադառնանեն Հայաստան:




Լրահոս