Հանրապետական կուսակցության հիմնադրի անունը կրող դպրոցում ուսուցիչները դասադուլ են հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցում դասադուլ է: Դպրոցի մի խումբ սաների ծնողներ փոխանցեցին, որ Դավիթաշեն վարչական շրջանում գործող դպրոցից, որի տնօրենը Աշոտ Նավասարդյանի դուստրն է` Անուշ Նավասարդյանը, իրենց ասել են, որ աշակերտներին չուղարկեն, քանի որ ուսուցչական անձնակազմը դասադուլ է հայտարարել:

Տնօրեն Անուշ Նավասարդյանը ArmLur.am-ի հարցին ի պատասխան նշեց. «Նրանք, ովքեր եկել են, դաս են անում, ովքեր չեն եկել, չեն անում»:
Ապա հստակեցրեց, թե երևույթը, որպես այդպիսին, դասադուլ չէ:

Այդուհանդերձ, մեզ դիմած ծնողները վստահեցրին, որ ուսուցիչները հրաժարվում են մասնակցել դասապրոցեսին:




Լրահոս