Ցուցարարներին միացան զինվորական համազգեստով երիտասարդներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանում բողոքի երթ անցկացնող ուսանողներին Խանջյան փողոցում միացան զինվորական համազգեստով շուրջ երկու տասնյակ երիտասարդներ, նրանց հետ է նաև ավելի տարեց՝ փոխգնդապետի կոչումով մի սպա, ով ձեռքում պարզել է հայկական եռագույնը:

«Ազատության» հարցին՝ որտեղի՞ց են եկել, երիտասարդները պատասխանեցին, որ զորամասից, ծառայության մեջ են: Հարցին, թե ինչպե՞ս են լքել տարածքը, նրանք արձագանքեցին․ – «Միացել ենք ժողովրդին, մենք մեր ժողովրդի հետ ենք»:




Լրահոս