Իրականում ինչ նպատակով է Կարեն Կարապետյանը գնում Փաշինյանի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը գնում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման և դիմել է դատախազությանը՝ պատգամավորների կալանավորման միջնորդությունը հետ վերցնելու համար: Սակայն ArmLur.am-ի տեղեկություններով, բանակցությունների նպատակը ոչ միայն ստեղծված իրավիճակից ելքեր գտնելն է, այլև առաջին փոխվարչապետը ցանկանում է բանակցել ամենաշատը վաղվա համար, որպեսզի իշխանությունը արտերկրից եկած հյուրերի մոտ խայտառակ չլինի:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ուներ ապրիլի 24-ին ևս երթ անցկացնել ու գնալ Ծիծեռնակաբերդ, սակայն իշխանությունները չեն ցանկանում, որ վաղը նմանպատկեր ստեղծվի: Թե Նիկոլ Փաշինյանն ինչ կասի վաղվա մասին, հստակ չէ, սակայն նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ  պատրաստ է բանակցել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ:




Լրահոս