Որքան է եղել բեռնափոխադրումների ծավալը. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարվա փետրվարին բենափոխադրումների ծավալը կազմել է 2 միլիոն 30 հազար տոննա, իսկ հունվար–փետրվար ամիսներին՝ 4 միլիոն 830 հազար, ինչի մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքի հրապարակումից։

Երկաթուղային բեռնափոխադրումները կազմել են 217 հազար 200 տոննա, որից 36 հազար 600–ը արտահանվել են, 61 հազար 500–ը ներկրվել, իսկ 119 հազար 100 տոննան էլ ներհանրապետական բեռնափոխադրումներն են։

Ամենից շատ բեռնափոխադրում իրականացվել է ավտոմոբիլային տարբերակով։ Մասնավորապես, ավտոմեքենաների միջոցով կատարվել է 1 միլիոն 646 հազար 500 տոննա բեռնափոխադրում, որի ճնշող մեծամասնությունը՝ 1 միլիոն 516 հազար 300 տոննա, ներհանրապետական բեռնափոխադրումներ են, 85 հազար 800–ը ներկրումներ են, իսկ 44 հազար 400–ը՝ արտահանում։ Օդային ճանապարհով տեղի է ունեցել 1100 տոննա բեռների փոխադրում, որից 700 տոննան արտահանվել է, իսկ 400–ը՝ ներկրվել Հայաստան։

Հրապարակման մեջ տեղ է գտել նաև ուղևորափոխադրումների վերաբերյալ վիճակագրությունը։ Այսպես, փետրվարին ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 15 միլիոն 314 հազար 300 մարդ, որի մեծամասնությունը կատարվել է ավտոմեքենաններով։ Ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների թիվը կազմել է 13 միլիոն 385 հազար 900 մարդ, որից 622 հազար 700–ը կատարվել է տաքսիների միջոցով։ Երկաթուղային տրանսպորտից օգտվել է 23 հազար մարդ, ինքնաթիռներից 149 հազար 200 մարդ, իսկ էլեկտրատարնսպորտից՝ 1 միլիոն 783 հազար 200։ Համաձայն ուսումնասիրության՝ էլեկտրոտարանսպորտից օգտվողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 19,6%–ով։

Համաձայն ուսումնասիրության՝ այս տարվա փետրվարին գրանցվել է 244 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 20,8%–ով։ Այդ ՃՏՊ–ների հետևանքով զոհվել է 19 մարդ, վիրավորվել՝ 359–ը։

Փոստային և սուրհանդակային ծառայություններից ստացված հասույթն էլ այս տարվա փետրվարին կազմել է 473 միլիոն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 61%–ով։

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս