Հայաստանը ցույց տվեց՝ ինչպես կարելի է հակասությունները լուծել սահմանադրական նորմերի պահպանմամբ. Կլիշաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը, անդրադառնալով Հայաստանի քաղաքական զարգացումներին, նշել Է, որ այն լուծվեց սահմանադրական բոլոր նորմերի պահպանմամբ, ինչը խոսում Է երկրի ժողովրդավարական ինստիտուտների հասունության մասին:

«Այն, որ քաղաքական ճգնաժամը Հայաստանում երկրի քաղաքական ուժերի կողմից լուծվեց ինքնուրույն եւ սահմանադրական նորմերի պահպանմամբ, խոսում Է Հայաստանում ժողովրդավարության ինստիտուտների հասունության մասին»,-, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել Է նա «ՌԻԱ Նովոստի»-ին: Սենատորի կարծիքով՝ նման իրադրությունը «այն բանի լավ օրինակն Է, թե ինչպես կարելի Է հասարակության մեջ առկա լուրջ հակասությունները լուծել իրավունքի եւ սահմանադրության հիման վրա»:




Լրահոս