Բուֆոնը հանդերձարանում քննադատել է թիմակիցներին Նապոլիից կրած պարտությունից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը չափազանց դժգոհ է եղել Ա Սերիայի հերթական տուրում «Նապոլիից» կրած տնային պարտությունից հետո (0:1):

Ինչպես հայտնում է «Calciomercato»-ն, խաղից հետո Բուֆոնը հանդերձարանում արտահայտել է իր զայրութն ու թիմակիցներին մեղադրել ցուցադրած թույլ խաղի համար:

Նշվում է, որ 40-ամյա ֆուտբոլիստի խոսքերին հանդերձարանում արձագանքել է միայն պաշտպան Մեհդի Բենատիան:

Հիշեցնենք` այս հաղթանակի շնորհիվ «Նապոլին» առաջար «Յուվենտուսի» հետ միավորների տարբերությունը հասցրել է 1-ի:




Լրահոս