Կառավարությունում կարող են լինել նաև այլ կուսակցությունների ներկայացուցիչներ. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ից ոչ ոք չի լինելու ՀՀ վարչապետ։ Այս մասին այսօր օտարերկրյա լրագրողների հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Մեր շարժումը վայելումէ Հայաստանի բնակչության 90 տոկոս աջակցությունը, սփյուռքի անվերապահ աջակցությունը։ Հանրապետական կուսակցությունից որեւէ թեկնածու լինելու Հայաստանի վարչապետ։ Հայաստանում հանրապետական կուսակցության իշխանությունն ավարտվել է։ Այդ կուսակցությունը վերածնելու որեւէ փորձ չի հաջողելու»,- ասել է Փաշինյանը։

Հարցին, թե կարող է ինքը լինել վարչապետ, Փաշինյանը պատասխանել է. «Եթե ժողովուրդը նման պատասխանատվություն դնի, չեմ հրաժարվի։ Կարծում եմ այդպես էլ կլինի։ Մենք պետք է երաշխավորենք ազատ ընտրություններ Հայաստանում։ Քաղաքական ճգնաժամը սկսվեց, երբ մարդիկ սկսեցին տոտալ կերպով չվստահել ընտրություններին։ Առաջին բանը, որ պիտի անենք, բարեփոխենք ընտրական օրենսգիրքը»։ Հարցին, արդյոք հնարավոր է Կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջադրեն, եթե նա լքի ՀՀԿ-ն, Փաշինյանը պատասխանել է. «Ոչ»։




Լրահոս