Հրաժարականից հետո ՊՆ-ում իրավիճակ է փոխվել. բարձրաստիճան զինվորականներին չէր հաջողվել համոզել Վիգեն Սարգսյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հիշում եք` նախօրեին, մինչեւ Սերժ Սարգսյանը հրաժարական կտար, ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ լքեցին զորամասը` միանալով ցուցարարներին։ Եւ ահա «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` տեղի ունեցածի վերաբերյալ ՊՆ-ում քննարկումների ժամանակ կրկին բախվել են նախարար Վիգեն Սարգսյանի եւ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքները։ Նախարարը հայտարարել է, թե պետք է խիստ մոտեցում ցուցաբերել կատարվածին, հայտարարել զինվորներին պատասխանատվության ենթարկելու մասին։ Սակայն ԶՈՒ բարձրաստիճան զինվորականները հորդորել են նախարարին, որ զորամասը լքած զինվորականների մասով զերծ մնա որեւէ գնահատական տալուց, առավել եւս պատասխանատվության մասին չխոսել:

Վիգեն Սարգսյանը սակայն իր ուզածն է արել՝ խիստ հայտարարություն տարածելով։ Բայց երբ ժամեր անց իրավիճակը փոխվել է, եւ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, ՊՆ-ում, մեղմ ասած, իրավիճակից ելնելով` մոռացել են զորամասը լքած եւ ժողովրդին միացած զինվորականներին պատասխանատվության ենթարկելու մասին: Եւ անգամ դեռ ծառայողական քննություն կամ քրեական գործ չի հարուցվել։

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս