Ի՞նչ նպատակով է իրականում Սամվել Կարապետյանը եկել Հայաստան, և ի՞նչ պայմանավորվածություն են ձեռք բերել Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ն դեռ չի շտապում հանձնել իշխանությունը, եւ այդ առումով Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր զարգացումներ են սպասվում: Բանն այն է, որ այս օրերին թե՛ ՀՀԿ-ի ներկայացուցիչները, թե՛ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը տարբեր հանդիպումներ են ունենում՝ փորձելովնոր դաշնակիցներ ներգրավել:

ՀՀԿ-ականներն ամեն գնով ցանկանում են պահել իշխանությունը եւ այդ նպատակով որպես առաջին դեմք առաջ են տանում վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին: Նրանք ցանկանում են որպես այլընտրանք հենց նրան առաջարկել անցումային փուլում վարչապետ՝ մինչ արտահերթ ընտրությունների անցկացումը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրանց այդ հարցում սատարում է «Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանը, եւ երեկ Կարեն Կարապետյանի հանդիպումը պատահական չէր: Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանն ամեն գնով կփորձի բուրգիվերեւում պահել ՌԴ-ից ՀՀ վարչապետ եկած Կարեն Կարապետյանին:

Սակայն Նիկոլ Փաշինյանն էլ ձեռքերը ծալած չինստում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Մեր տեղեկություններով` հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական ներկայիս իրավիճակը եւ հետագա լուծումները: Ընդ որում, մենք պարզեցինք, որ այս հանդիպման կայանալու հարցում մեծ ավանդ է ունեցել առաջին հերթին գործարար Խաչատուր Սուքիասյանը: Մենք տեղեկացանք, որ անկախ սպավող զարգացումներից` Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե խորհրդարանում վարչապետի ընտրության ժամանակ իրենք կընտրեն Նիկոլ Փաշինյանին: Սակայն ընդգծենք, որ այս երկու խմբակցությունների ձայները բավարար չեն լինի. առավել եւս, որ «Ծառուկյան» խմբակցությունում կան պատգամավորներ, ովքեր ավելի շատ իշխանական են, քան ընդդիմադիր եւ մեծ հաճույքով կքվեարկեն ՀՀԿ-ի թեկնածուի օգտին: Իսկ որ ՀՀԿ-ի թեկնածուն էլ հենց Կարեն Կարապետյանն է լինելու, թերեւս կասկածի ենթակա չէ: Եվ այժմ իշխանություններն ուղիներ են փնտրում, թե ինչպես կարող են ազդել բանակցությունների ընթացքի վրա, որպեսզի ամեն ինչիրենց ցանկացած սցենարով գնա:

ՀՀԿ-ականները շատ լավ հասկանում են, որեթե չհաջողվի Կարեն Կարապետյանին դարձնել ժամանակավոր պաշտոնակատար, ամեն ինչ կարող էվերահսկողությունից դուրս գալ, իսկ այսպես նրանք դեռ հույս են փայփայում, որ արտահերթ ընտրություններում կարող են կրկինիրենց իշխանական լծակների միջոցով գալ իշխանության: Այդ ամենն էլ լավ հասկանալով` Փաշինյանը լայնացնում է դաշնակիցների ցանկը: Այդ հարցում Փաշինյանին կարող է օգնության հասնել Դաշնակցությունը:

Փորձեցինք ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հասկանալ՝ հնարավոր զարգացումների դեպքում իրենք ո՞ր ճամբարում են լինելու: Վարդանյանը, իր ոճին հավատարիմ, խուսափեց պատասխանել Դաշնակցության տեսակետին վերաբերող հարցերին՝ միայն նշելով, թե չնայած ներքաղաքական հարցերի շուրջ քննարկումներ ունեցել են, սակայն վարչապետի քվեարկության հարցի շուրջ որեւէ քննարկում դեռ չենունեցել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Դաշնակցությունը թերեւսկընտրի Փաշինյանին սատարելու տարբերակը, չնայած՝ հիշում եք` ՀՀԿ-ի հետ դեռ քաղաքական կոալիցիայի մեջ են, եւ կոալիցիան չի լուծարվել:

Հ.Գ. Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ այսօր Փաշինյան-Կարապետյան բանակցությունները չեն կայանալու:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս