Որբացած ՀՀԿ-ում առճակատումներ են. ինչ է հայտարարել Սերժ Սարգսյանը, և ինչպես է Կարեն Կարապետյանը զայրացրել կուսակիցներին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո ՀՀԿ-ն որբացել է ու սկսել է քանդվել: Ավելին՝ ՀՀԿ առաջին փոխնախագահ, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության միջեւ երեկ ողջ օրը առճակատում է եղել. Կարապետյանը ցանկացել է, որ ՀՀԿ-ն իրեն առաջադրի վարչապետ, որպեսզի որոշ ժամանակ էլ ունենա լիազորություններ: Սակայն այս ամենը նա ոչ թե ՀՀԿ-ականներին անձամբ է ասել, այլ միջնորդավորված, ավելին՝ Կարապետյանը որոշել է ՀՀԿ անունից միանձնյա որոշումներ կայացնել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ խմբակցությունում մի մասը դեմ է եղել Կարապետյանի վարչապետությանը: Ավելին` երեկ ՀՀԿ-ականները ցանկացել են Կարապետյանին հրավիրել խորհրդարան, հանդիպել նրա հետ, բայց նրան գտնել չի հաջողվել: ՀՀԿ-ականները չէին թաքցնում իրենց դժգոհությունը Կարապետյանից: Ավելի ուշ Սերժ Սարգսյանն է հանդիպել կուսակիցների հետ. բացի այն, որ նա հայտարարել է ՀՀԿ նախագահի պաշտոնը թողնելու մասին, նաեւ ակնարկել է ՀՀԿ-ի` «այժմյանից տարբերվող դերակատարության մասին». ոմանք ենթադրում են, որ ՀՀԿ-ն ընդդիմություն է դառնում:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս