Առնետավազքը ՀՀԿ-ից սկսվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հին Էրիվան» ռեստորանի սեփականատեր, Սերժ Սարգսյանի եղբոր մտերիմ և սանիկ Մանվել Տեր-Առաքելյանը, կարծես, փորձում է փրկվել խորտակվող նավից: Մանավորապես, նա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքների ժամանակ իր ֆեյսբուքյան էջում սկսել է ակտիվանալ: Գործարարը հայտարարել է. ««Հին Էրիվանի» ամբողջ անձնակազմը բոլորիդ հետ միասին սրտանց տոնում է Թավշյա Հեղափոխությունը…»:

Մինչդեռ այսօր Սերժ Սարգսյանի հրաժարականով հպարտացող Մանվել Տեր-Առաքելյանը տարիներ առաջ «Հին Էրիվան» ռեստորանին փակցրել էր Սերժ Սարգսյանի լուսանկարը՝ բոլորին հորդորելով քվեարկել ՀՀԿ-ի և հանձինս Սերժ Սարգսյանի օգտին:




Լրահոս