Հարց քաղաքացիներից` ե՞րբ է սկսվում ավանդների ցուցակագրման գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ծնվել եմ 1933թ.: Խնդրում եմ ասեք` ե՞րբ է սկսվում ավանդների ցուցակագրման գործընթացը: Ուզում եմ տեղեկանալ` 1933թ. ծնված անձինք ե՞րբ կարող են մասնակցել ավանդների փոխհատուցման հաշվառման գործընթացին:

Մհեր Սմբատյան (3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց հաշվառումն իրականացվել է սկսած 2006թ.: Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը վերանայվում է յուրաքանչյուր տարի «ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով:

Մասնավորապես «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի բ. ենթակետի համաձայն` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը տրված է մինչեւ 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաեւ կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին` կառավարության սահմանած կարգով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած փոքր-ինչ խճճված պատասխանին` պարզ է դառնում, որ 1933թ. ծնված անձանց ավանդերի փոխհատուցման հաշվառմումը դեռ սկսված չէ: Եթե փոխհատուցման ծրագիրը վերանայվում է յուրաքանչյուր տարվա «ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ապա ամենայն հավանականությամբ հաջորդ տարի կվերանայվի 1933թ. ծնված անձանց ավանդների փոխհատուցման հաշվառման ծրագիրը:




Լրահոս