Քաղաքական առեւտուր չի՛ լինելու. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ քայլը» նախաձեռնության, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է, որ հեղափոխությունը շարունակվում է:

«Քաղաքական առեւտուր չի՛ լինելու։ Հեղափոխությունը շարունակվում է։ Բոլորս դեպի Հանրապետության հրապարակ»,-գրել է նա:

Այսօր ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ վարչապետի ընտրությանը մի քանի օր է մնացել եւ պետք է ուշադիր լինել, որովհետեւ այսօր որոշ ուժեր փորձում են հակահեղափոխություն անել: Նա նշել է, որ այսօր երեկոյան ժամը 19-ի հանրահավաքում շատ կարեւոր խոսակցություն պետք է լինի: Նրա շուրջ հավաքված քաղաքացիներն էլ կոչ են արել Փաշինյանին չհամագործակցել ոչ մի քաղաքական ուժի հետ:




Լրահոս