Հրդեհ Արին գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 26-ին, ժամը 14:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արին գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի թիվ 5 հասցեում գտնվող անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:57-ին, մարվել՝ 17:34-ին:

Այրվել են անասնագոմի տանիքի (200 քմ) փայտյա կառուցատարրերը՝ մոտ 5 քմ և անասնագոմին կից՝ 450 հակ անասնակեր:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:




Լրահոս