Սուրեն Կարայանն անորոշության մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը շատ մտահոգ է իր հետագա պաշտոնավարման հետ կապված: Նա նեղ շրջապատում սրտնեղել է` ասելով, որ անորոշության մեջ է. չգիտի` իրեն նոր կառավարության կազմում տեղ կտան, թե ոչ, ըստ այդմ` չգիտի` արժի՞ հրաժարականի դիմում գրել:

Չի բացառվում, որ Կարայանին ժամանակավորապես պահեն կառավարության կազմում, մինչեւ ավելի հարմար թեկնածու գտնեն. նրան նման ազդակներ են հասցրել: Եւ հիմա Կարայանն այդ հույսով է: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց հենց Սուրեն Կարայանի հետ, որը լսելով հարցը` զարմացած արձագանքեց. «Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նման բան չկա: Ես ոչ ոքի հետ չեմ քննարկել իմ պաշտոնավարման հարցը»:




Լրահոս