Դերասանը խոստովանեց, որ կուսակցությանը խաբել է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հումորիստ դերասաններ Գրիգոր Դանիելյանն ու Գարիկ Սեփխանյանը երբևէ չեն մտածել դերասանական գործունեության մասին: Նրանք ի սկզբանե այլ մասնագիտություն են ընտրել, սակայն, հանգամանքների բերումով, հետագայում փոխել են աշխատանքային գործունեության ոլորտը:

Armlur լրատվականի զրուցակիցները պատմեցին, թե երբվանից են սկսել հումորային ժանրում սցենարներ գրել, ներկայացրին իրենց աշխատանքային պրոցեսը, նշեցին, որ ամեն ինչ անում են՝ իրենց հումորը բոլոր հեռուստաունկնդիրներին հասկանալի դարձնելու համար:

Գրիգորն ու Գարիկը հայտարարեցին, որ յուրաքանչյուր հումորային սցենար գրելիս շատ երկար են մտածում, որպեսզի կարողանան հեռուստատեսությամբ ներկայացնել այնպիսի հումոր, որը քննադատության չենթարկվի: Դերասանները նշեցին նաև, որ յուրաքանչյուր քաղաքացու կարծիք իրենց հետաքրքիր է, քանի որ հենց այդ ամենը ի մի բերելով են իրենք կարողանում հասկանալ, թե ժողովուրդն այսօր ինչ է ցանկանում լսել հեռուստաեթերից:

Հումորիստներն իրենց հիմնական գործունեությունը սկսել են «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ այժմ շարունակում են աշխատել: Նրանք այս օրերին նախապատրաստվում են նոր եթերաշրջանի:

Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս