Ինչու Արմեն Ամիրյանը 8 տարի հետո վաճառեց հեռուստաընկերությունը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայտնի ճշմարտություն է, որ հեռուստատեսությունը և ռադիոն թելադրում են կյանքի ապրելաոճ, ձևավորում են ճաշակ, լեզվամտածողություն… Առնվազն տարօրինակ է այն կարծիքը, որ հեռուստատեսությունը և ռադիոն բիզնես է, և պետք է առաջնորդվել տնտեսագիտության ոսկե կանոնով՝ «պահանջարկին տալ առաջարկ»: Այո, հեռուստատեսությունը և ռադիոն բիզնես է, սակայն ոչ թե պահանջարկին պետք է տալ առաջարկ, այլ առաջարկով պետք է ձևավորել պահանջարկ… »:

Այս խոսքերի հեղինակը ՀՀ հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանն է: Armlur.am-ի զրուցակիցը վստահ է, որ այսօր յուրաքանչյուրը կարող է ցանկության դեպքում նպաստել, որպեսզի եթերում հայեցի խոսք հնչի, որն էլ կդաստիարակի հայ հանրությանը:

«Եթե մենք եթերում փորձում ենք կրկնօրինակել արտասահմանյան ձևաչափերը, ապա մեր հեռուստադիտողն ունի հնարավորություն դիտելու դրա բնօրինակը, իսկ մերը՝ ազգայինը, հենց մեր բնօրինակն է, և բնական է, որ այն միայն մենք կարող ենք առաջարկել մեր ունկնդրին, դիտողին, կարդացողին: Դժվար թե որևէ օրենքով մենք կարողանանք կարգավորել նման խնդիրները: Սակայն մեր առաջարկով մենք կարող ենք ձևավորել պահանջարկ՝ հայերեն խոսելու, հայերեն գրելու, միմյանց հարգելու, կարիքավորին օգնելու, ձեռք մեկնելու և, վերջապես, մեր հայրենիքը շենացնելու»,-այս տեսակետն է կիսում Ա. Ամիրյանը:

Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս