Գեղեցիկ ոտքեր ունենալը նախապայման չէ առաջ գնալու համար. Սոնա Շահգելդյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սոնա Շահգելդյանը կիսում է այն տեսակետը, որ օր օրի Հայաստանում կյանքը թանկանում է, քանի որ ինքը ևս այդ թանկացումները զգում է իր առօրյա կյանքում: Երգչուհին չի կարող աչք փակել այն ամենի վրա, ինչ կատարվում է իր հայրենիքում. նրա երազանքներից մեկը նաև շատ գումար ունենալն է, որպեսզի կարողանա անօթևաններին օգնել, իսկ փողոցի շներին՝ կերակրել: Սոնան համամիտ է նաև այն տեսակետի հետ, որ այսօր առաջ գնալու համար, արդյունքի հասնելու համար ոչ միայն պետք է տաղանդավոր լինել, այլև՝ ունենալ մի հովանավոր, որը կօգնի այդ հարցերում:

Armlur.am-ի զրուցակիցը պատմել է, որ ինքը բավականին երկար, խոչընդոտներով լի և, իր բառերով ասած, բուռն  ճանապարհ է անցել: Սոնան 6 տարեկանից երգել է, սակայն 2004-ին է ճանաչվել ու սկսել պրոֆեսիոնալ գործունեությամբ զբաղվել: Երգչուհին համարում է, որ ինքը մեծ ճանաչում է ձեռք բերել «Նոր ալիք» մրցույթին մասնակցելուց հետո, երբ հաղթանակ բերեց Հայաստանին:

Մեր զրուցակիցը շատ անկեղծ ներկայացրել է, թե ինչի միջով է անցել այսօրվա արդյունքն ունենալու համար, ովքեր են իրեն աջակցել, ինչ դերակատորություն է ունեցել իր մորաքույրն իր մասնագիտության ընտրության հարցում, ինչպես է վերաբերվում իր հասցեին հնչած քննադատություններին, արդյոք ինքն իրեն թանկ երգչուհի համարում է, թե՝ ոչ:

Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս