Գայանե Ասլամազյանը` պլաստիկ վիրահատությունների և Անժելա Սարգսյանի հետ կապված սկանդալային միջադեպի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը ժպիտով է վերաբերվում այն քննադատություններին, որոնք հնչում են իր հասցեին, չնայած ըստ դերասանուհու` վերջին ժամանակահատվածում սուր քննադատությունների չի ենթարկվել: Գայանեն նորմալ է համարում նաև այն տեղեկությունները, երբ հայտարարվում է, թե դերասանուհին բազմաթիվ վիրահատությունների է ենթարկվել այսօրվա գեղեցիկ տեսքն ունենալու համար:

11650814_1618921275061737_685961999_n

Գայանե Ասլամազյանը լուրջ չի վերաբերվում այդ հայտարարություններին, քանի որ նման վիրահատությունների չի ենթարկվել, վստահ է, որ գեղեցիկ կանանց մասին մշտապես էլ լեգենդներ են պատմել ու շարունակելու են պատմել:

11289927_1618919388395259_939055001_n

Armlur.am-ի զրուցակիցն իր կյանքի ընթացքում տարբեր ոլորտներում է աշխատել, բայց նրան մշտապես հետաքրքրել է հեռուստատեսությունը: Գայանե Ասլամազյանն անակնկալ կերպով առաջարկություն է ստացել նկարահանվել մի սերիալում, որտեղ գլխավոր դերերում ինքն ու երգչուհի Սիրուշոյի հայրն են եղել՝ դերասան Հրաչյա Հարությունյանը:

11124412_1618921258395072_1819839660_n

Հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանին շատ երկար են համոզել, որպեսզի սերիալում դեր ստանձնի, այն էլ պրոֆեսիոնալ դերասանի հետ: Գայանեն այժմ հպարտությամբ է հիշում այդ տարիները, երբ Հրաչյա Հարությունյանը նրան կարողացավ օգնել կայանալ դերասանական կարիերայում: Այսօր Հրաչյա Հարությունյանին Գայանե Ասլամազյանն իր ուսուցիչն է համարում:

11650835_1618919405061924_1118825247_n

Սակայն արդեն երկար ժամանակ է Գայանեն սերիալներում չի նկարահանվում, նրան վերջին ժամանակահատվածում կարելի է տեսնել հաղորդավարուհու կարգավիճակում: Armlur.am-ը փորձել է պարզել, թե ինչն է հիասթափեցրել դերասանուհուն ու ինչու նա հրաժարվեց դերասանական գործունեությամբ զբաղվելուց:

Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս