Հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ փակ նիստ է հրավիրվել. քննարկվելու է 102-րդ ռազմաբազայի գործունեությունը երկարաձգելու հարցը. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ որոշվել է հուլիսի 2-ին կրկին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել որի օրակարգում, մեր տեղեկություններով, ընդամենը մեկ հարց կա: Նիստը, ինչպես հայտնում են Աժ մեր աղբյուրները, փակ է լինելու:

Քննարկվելու է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեությունը երկարաձգելու հարցը: Թե քանի՞ տարվա երկարաձգման մասին է խոսքը՝ մեզ չհաջողվեց ճշտել: Հիշեցնենք, որ 102-րդ ռազմաբազայի գործունեության ժամկետը երկարաձգվել էր 2010 թվականին 49 տարով: Այսինքն՝ սույն ռազմաբազայի գործունեությանը դեռ տասնյակ տարիներ կան. բայց, փաստորեն, հիմա նման հարց է օրակարգ մտել: Մեր տեղեկություններով, Ս.Սարգսյանը խիստ հրահանգ է տվել, որ ՀՀԿ-ական պատգամավորները չբացակայեն այս փակ նիստից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս