Հայերի բողոքի ցույցերը ռուսներին համոզեցին, որ 23 մլրդ դոլարի համար չարժե հակամարտության մեջ մտնել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջին հայացքից թվում է, թե ռուսական կողմը պատրաստ չէ ՀԷՑ-ի հարցում զիջելու, բայց ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի խոսքից պետք է ենթադրել ճիշտ հակառակը՝ ռուսական կողմը պատրաստ է զիջման գնալ այս հարցում:

«Կա հստակ ծրագիր՝ այդ ձեռնարկությունը ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար որոշակի միջոցառումներով եւ դրանք իրականացնելու համար ժամանակացույցով, անհրաժեշտ միջոցներով»,-ասել է Մաքսիմ Սոկոլովը:

Սոկոլովի խոսքի մեջ ամենակարեւոր ձեւակերպումը «անհրաժեշտ միջոցներն» է, որովհետեւ մինչեւ այժմ հայկական կողմը եւ նույն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը կրկնում էին միայն մի բան, որտեղից գտնել այն անհրաժեշտ 23 միլիարդը, որպեսզի վճարվի էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների պարտքը: Նազարյանի եւ մյուսների այս հայտարարությունները նշանակում էին, որ ՀԷՑ-ի սեփականատերը ինքը պատրաստ չէր իր ընկերությունը փրկելու համար գումար ներդնել, եւ այդ բեռը որոշել էին թողնել հայ սպառողի վզին:

Հայ հասարակության ընդվզումը եւ բողոքի ցույցերը ռուսներին համոզեցին, որ 23 մլրդ դոլարի համար չարժե հակամարտության մեջ մտնել հայ հասարակության հետ, եւ հիմա Սոկոլովն ասում է, որ այդ միջոցները կտա ռուսական պետությունը, քանի որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը ռուսական պետական ընկերություն է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս