Թե ինչ է նշանակում նախագահի համակուրսեցին լինելը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի առաջին տեղակալ, Սերժ Սարգսյանի համակուրսեցի Աշոտ Գնդոյանը դեռեւս 2013 թվականից դատական քաշքշուկների մեջ է:

«Ժողովուրդ»-ը գրել է, որ Աշոտ Գնդոյանը դեռեւս ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրեն լինելու տարիներին մշտապես կոնֆլիկտի մեջ է եղել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի` Բուլկու հետ եւ լինելով Սերժ Սարգսյանի մտերիմը՝ իրեն մշտապես արտոնյալ է համարել:

Բայց, կարծես թե, նա իրեն այնքան արտոնյալ է համարել, որ իր անմիջական ղեկավարի նկատողությունները չի հանդուրժել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2013թ հոկտեմբերի 23-ին Աշոտ Գնդոյանը, դիմելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, պահանջել է, որպեսզի դատարանի միջոցով պարտադրի ՀՀ բնապահպանության նախարարությանը իր նկատմամբ «Կարգապահական տույժ կիրառելու մասին» հրամանն անվավեր ճանաչվի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս