«Ռազմաքաղաքական իրավիճակը» Բաղրամյան պողոտայում կտրուկ փոփոխությունների ենթարկվեց. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ռազմաքաղաքական իրավիճակը» Բաղրամյան պողոտայում երեկ առավոտյան կտրուկ փոփոխությունների ենթարկվեց: Վաղ առավոտյան ոստիկանությունը ծանր տեխնիկան զրահամեքենաները և ջրցանները, ետ քաշեց Սահմանադրական դատարանի դիմացից դրանք տանելով մինչև Ազգային ժողովի շենք: Փոխարենը՝ ոստիկանությունը, անկարգությունների մասնակիցներին բերման ենթարկելու համար նախատեսված մեքենաները Բաղրամյան պողոտայի կենտրոնում երկայնակի շարելով, յուրատեսակ ցանկապատ է կառուցել: Բացի դա՝ Բաղրամյանում ոստիկանների թիվը նվազագույնի է հասցվել: Չորս ոստիկաններ հսկում են այսպես կոչված բուֆերային գոտու ելքերը, մոտ երեսուն ոստիկան էլ պահվում են ռեզերվում՝ Չինաստանի դեսպանատան դիմաց: Այս իրավիճակը շարունակվում էր մինչև երեկո, և առաջին հերթին պայմանավորված էր նստացույցի վայրում գտնվողների թվաքանակով:

Գոնե վաղ առավոտյան և կեսօրին ստացած տպավորությամբ կարելի է մտածել, որ նստացույցը դե ֆակտո դադարել է, և դրա լինելիությունը ապահովում են ոչ թե մասնակիցները, այլ աղբարկղներից կառուցված բարիկադները: Երեկոյան, իհարկե, հավաքի մասնակիցների թիվը մեծանում է բայց ոչ այնքան, որ կարողանա փոխել վերը նշված գնահատականը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս