Էլեկտրաէներգիայի սակագնի և միջին աշխատավարձի համեմատությունը Հայաստանում և մի շարք երկրներում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Stratfor վերլուծական կենտրոնը աղյուսակ է հրապարակել՝ ներկայացնելով Հայաստանի և աշխարհի երկու տասնյակ երկրների էլետրաէներգիայի սակագինը, և տվյալ երկրների միջին աշխատավարձի չափը: «Ազատության» փոխանցմամբ՝ սակագնի տվյալները վերաբերում են 2013-2014թթ.: Աղյուսակը կազմվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության ուսումնասիրությունների հիման վրա:

Ըստ աղյուսակի՝ ՀՀ-ում մեկ կՎտ էլկտրաէներգիան 7 ցենտ է, իսկ միջին աշխատավարձը՝ 471 դոլար: Օրինակ՝ Կորեայում էլեկտրաէներգիայի մեկ կՎտ-ի սակագինը 10 ցենտ է, բայց միջին աշխատավարձը 2 հազար 903 դոլար է: ՀՀ-ին ամենամոտը Մեքսիկան է, այստեղ էլեկտրաէներգիայի մեկ կՎտ-ի գինը 9 ցենտ է, բայց միջին աշխատավարձը ՀՀ համեմատ գրեթե 50 տոկոսով բարձր է և կազմում է 609 դոլար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս