Ինչպես է «Չուգուն»-ին սպանողը ժամեր շարունակ սպասել նրան այգում. ինչ է պատմում հայրը և ինչ կապ է ունեցել նա Երրորդմասցի Լյովիկի հետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Քանաքեռ-Զեյթունի Տիգրանյան 5 հասցեում սպանված քրեական հեղինակություն Արթուր Հովհաննիսյանի` Չուգունի սպանության գործից «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Արթուր Հովհաննիսյանի հայրը` Գևորգ Հովհաննիսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք իր որդին թշնամիներ է ունեցել, եւ ինքն ո՞ւմ է կասկածում որդու սպանության մեջ, ասաց. «Մի ուզող ունես, հազար չուզող, չգիտեք՝ մեր հայ ազգի նախանձությունը: Մարդը չի կարող միշտ միայն իր լավը ուզողներ ունենալ: Ես առայժմ ոչինչ չեմ կարող ասել, սպասում եմ քննիչների աշխատանքին, տեսնեմ, թե ինչ կպարզեն: Միայն կարող եմ ասել, որ նա ընենց թագավոր տղա էր…»:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սպանված Արթուր Հովհաննիսյանը միայն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի հետ չէ, որ հակասություններ է ունեցել: Օրեր առաջ երկու այլ տղաների հետ եւս վիճաբանության է բռնվել, նույնիսկ լուրեր կան, որ գործը ծեծկռտուքին է հասել: Իսկ թե որքանով այդ հակասությունները կապ ունեն սպանության հետ, ցույց կտան ժամանակը եւ քննության արդյունքները:

Թե ինչ է պատմում «Չուգուն»-ի հայրը և, թե ինչ կապ ունի այս ամենը քրեական աշխարհում տեղի ունեցած նախորդ սպանությունների հետ` «Բացահայտում» հաղորդաշարում:

Քնար Մանուկյան, Տիգրան Սարգսյան

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս