ՀՅԴ-ականները պարզապես անակնկալի են եկել նոր սահմանադրության տեքստին ծանոթանալուց հետո. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նոր սահմանադրության նախագծից դժգոհ են ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունները, այլև Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական փոփոխությունների հարցում «կոնսոլիդացված» ՀՑԴ-ն: «ՉԻ» լավատեղյակ ադբյուրների պնդմամբ, ՀՅԴ-ականները պարզապես անակնկալի են եկել նոր սահմանադրության տեքստին ծանոթանալուց հետո: ՀՅԴ-ականները չեն սպասել, որ փորձ կարվի օրենքով հաստատել մեկ քաղաքական ուժի մենաշնորհը խորհրդարանում, իրենք միանգամայն այլ հույսեր ու ապագա խորհրդարանում ներկայացվածության այլ քանակի մասին էին մտածում:

Հիշեցնենք, որ նախագծի համաձայն, «Եթե Ազգային ժոդովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները»: Սա ենթադրում է, որ կուսակցություններից մեկը՝ ՀՀԿ-ն, օրենքով կունենա մեծամասնություն, իսկ մյուս կուսակցությունների ներկայությունը խորհրդարանում կլինի ձևական: Ի դեպ, պատահական չէ, որ սահմանադրության նախագծի հրապարակումից անցել է 3 օր, սակայն ՀՅԴ-ականները որևէ տեսակետ չեն հայտնել այդ կապակցությամբ։ ՀՅԴ-ն այս օրերին անցել է ընդհատակ: «ՉԻ »-ն ևս փորձեց մեկնաբանություններ ստանալ ՀՅԴ-ականներից, սակայն՝ ապարդյուն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս