Որտեղ է նշելու Գագիկ Ծառուկյանն իր տարեդարձը, և ինչպես են շնորհավորելու նախկին կուսակիցները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Գագիկ Ծառուկյանն այսօր դառնում է 59 տարեկան: Արդեն մի քանի օր է՝ նա գտնվում է Պրահայում, ՀԱՕԿ պատվիրակությամբ` մասնակցելու ՄՕԿ-ի համաժողովին: Կվերադառնա՞ ծննդյան օրն այստեղ նշելու, հարցրինք նրա մերձավորներից մեկին: «Ո՛չ, պարոն Ծառուկյանն իր ծննդյան օրերին գրեթե Հայաստանում չի լինում, համ էլ կլոր տարեթիվ չէ»: Բա ո՞նց եք շնորհավորելու:

«Զանգելու ենք»: Սակայն ասում են՝ քիչ հավանական է, որ մնա Պրահայում, ըստ մեր աղբյուրների, նա կմեկնի Բելառուս` իր ծննդյան օրը Բատկայի հետ անցկացնելու: Սակայն սա չի խանգարում, որ նրա նախկին թիմակիցներն ինտենսիվորեն լուրեր տարածեն, թե Ծառուկյանն աջակցում է «այո»-ի շտաբին, ուստիեւ վերադառնալու ծրագրեր ունի: Իսկ կայքերից մեկում էլ հոդված էին տպագրել՝ հարցադրումով, թե ինչու չի հանձնում ԱԺ մանդատը. եթե քաղաքականություն վերադառնալու նպատակ չունենար, կհանձներ այն: Պարզ է, որ ԲՀԿ այսօրվա ղեկավարությունը տագնապում է Ծառուկյանի վերադարձի մտքից եւ նրա ստվերի հետ է արդեն կռիվ տալիս»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս