Միայն թիկնապահների գործուղումների համար այս տարի ծախսվելու է 260 հազար դոլար. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ֆինանսների նախարարության առաջարկով քննարկվելու է ՀՀ պետական պահպանության ծառայությանը կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ 20 միլիոն դրամ հատկացնելու մասին նախագիծ։

Խնդիրն այն է, որ, ինչպես նշված է նախագծին կցված փաստաթղթերում, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին արտասահմանյան ուղևորությունների ժամանակ ուղեկցում են թիկնապահներ։ Նրանց գործուղման ծախսերի համար պետբյուջեով հատկացված է 75 միլիոն դրամ, բայց դա չի բավարարում։ Մոտ մեկ ամիս առաջ կառավարությունը իր պահուստային ֆոնդից հատկացրել էր լրացուցիչ 20 միլիոն դրամ, որը նույնպես ծախսվել է։ Ու հիմա առաջացել է այդ նպատակով ևս 20 միլիոն հատկացնելու անհրաժեշտություն։ Ընդհանուր առմամբ միայն թիկնապահների գործուղումների համար այս տարի ծախսվելու է մոտ 260 հազար դոլար։ Հետաքրքիր է, թե մեր բարձրաստիճան պաշտոնյաներից ով քանի անգամ, քանի թիկնապահով է մեկնել արտասահման և կոնկրետ որ երկրներ։ Հետաքրքիր է նաև, թե արտասահմանում, ասենք, Եվրոպայում մեր բարձրաստիճան պաշտոնյաներին ումից են պաշտպանում թիկնապահները։ Այս տվյալները կփորձենք ստանալ առաջիկայում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս