Իրանից Հայաստան էժան բենզին ներկրել ցանկացող գործարարին զգուշացրել են՝ գործ չունես. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ»  թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս հայտարարեց՝ ով ցանկություն ունի զբաղվել հեղուկ վառելիքի ներկրմամբ, կարող է ներկրել և զբաղվել այդ բիզնեսով։ Մինչդեռ, «Ժամանակի» տեղեկություններով, իրանցի գործարար Արշիա Մոնջեզիին, ով ամիսներ առաջ նպատակ ուներ Իրանից Հայաստան էժան բենզին ներկրել, զգուշացրել են՝ գործ չունես։ Չնայած վարչապետը վստահեցրեց, որ ՀՀ-ում վառելիքի շուկայում մենաշնորհ չկա, դռներն էլ բաց են, իրանցի գործարարը մեզ ասաց, որ այդ դռնով երկրորդ անգամ անցնել այլևս չի պատրաստվում՝ մինչև կոկորդը կուշտ է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս