Որն է գարեջրի փառատոնի նպատակը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` օգոստոսի 20-ին, Երևանում մեկնարկեց գարեջրասերների ամենասպասված իրադարձությունը ` Երևանի գարեջրի 3-րդ փառատոնը:

Երևանի գարեջրի արդեն 3-րդ ամենամյա փառատոնն անցկացվեց Կարապի լճի հարակից տարածքում: Նախատեսված մրցույթներից են արագ խմելը,

ArmLur.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը հայտնեց, որ գարեջրի փառատոնի շրջանակում ներկայացված է 20 տաղավար, մասնակցում է շուրջ 15 տաղավար:

Փառատոնին այս տարի առաջին անգամ մասնակցում է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը` «Ղարաբաղ. թաքնված գանձ» տաղավարով` ներկայացնելով Արցախի զբոսաշրջային ներուժը:

Փառատոնին մասնակցում են «Երևանի գարեջուր» գործարանն` իր «Կիլիկիա», «1952», «YEREVAN», էքսկլյուզիվ մուգ ապրանքանիշերով, «Գյումրի» և «Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարանները, «Կոտայք» գարեջրի գործարանը, «Գարեջրի ակադեմիա» փաբ-գարեջրի լաբորատորիան, «Յանկի» փաբը, «Կառլոֆֆ» չեխական գարեջրատուն-ռեստորանը, Հայ խեցգետնակերների ֆեդերացիան, «Բիռ մանիա» գարեջրատուն-սրճարանը, «Նավավար» ձկինալի ըմպենարանը»:

Ներկաների մեծ մասը բարձր են գնահատում կազմակերպված միջոցառումը: Գարեջուրը զովացնող է, խեցգետինը` համեղ, իսկ քիչ խմողներին և շատ խմողներին միավորում է մեկ բան` խմել ցանկացած պարագայում: Եղան նաև գարեջրի համից դժգոհողներ:

Հ.Գ. Երևանի գարեջրի փառատոնը, որն անցկացվում է արդեն երրորդ անգամ, մայրաքաղաքի զբոսաշրջային ծրագրի կարևոր բաղադրիչներից է և իր ուրույն նպաստն է բերում միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը մայրաքաղաքում:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

14045489_1274661372573911_232775181_o

14060060_1274661349240580_1483504344_o

14060307_1274661359240579_1030752931_o

14074323_1274661379240577_727030200_o

14074427_1274661389240576_942570746_o

14074596_1274661375907244_569102264_o

14075000_1274661345907247_1616163132_o

14087527_1274661362573912_428778587_o

14037458_1274661325907249_517043232_o

14045223_1274661319240583_950994040_o

14045268_1274661369240578_1164842664_o

14045383_1274661335907248_1295111331_o

Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս