Ինչպիսին է Հայաստանի Զինված ուժերի ժամանակակից զինանոցը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21­-ին կայացավ ՀՀ անկախության 25­-ամյակին նվիրված ամենանշանակալի իրադարձությունը` տոնական զորահանդեսը: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն անցավ շարված բոլոր ստորաբաժանումների մոտով` ողջունելով և շնորհավորելով նրանց ՀՀ անկախության 25­-ամյակի կապակցությամբ:

Այնուհետեւ նախարարը զեկուցեց ՀՀ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին զորահանդեսի պատրաստության մասին, ինչից հետո տրվեց զորահանդեսի մեկնարկը: Զորահանդեսին տրիբունայից հետևում էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, ՀՀ-­ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, զինվորականներ, հոգևորականներ, այլք:

Զորահանդեսի ընթացքում հանդիսավոր երթով անցան ՀՀ Զինված ուժերի հետեւյալ ստորաբաժանումները. Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների ստորաբաժանումը, ազատամարտիկներից, հոգևորականներից` գնդերեցներից կազմված զորախմբերը, Վ.Սարգսյանի անվան ուսումնարանի կուրսանտները, Մարշալ Ա.Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտները, Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտները, ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտիկները, Առաջին, Երկրորդ, Երրրորդ, Չորրորդ եւ Հինգերորրդ բանակային կորպուսների ստորաբաժանումներ, ՌԴ 102 ռազմաբազայի զինվորները, Առանձին հատուկ նշանակության բրիգադը, ՀՀ ոստիկանության զորքերի ստորաբաժանումները, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները, խաղաղապահ բրիգադը, Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները:

Այնուհետև երկինքը հայոց եռագույնի գույներով ներկեց գրոհային ինքնաթիռների խումբը, որոնց հետևեցին ինքնաթիռների մարտակարգերը, ՄԻ 24 և ՄԻ 8 ուսումնական ուղղաթիռները:

Հրապարակ` ռազմական տեխնիկայի մուտքի մեկնարկը տվեցին հետախուզական և մոտոհրաձգային ստորաբաժանումները: Ծանր զրահատեխնիկան բերվեց հատուկ քարշակների վրա: Դրանց հետևեցին հրթիռային և հրետանային զորքերի ստորաբաժանումները, իսկ այնուհետեւ հրապարակ բերվեցին հայկական արտադրության անօդաչու թռչող «Կռունկ» սարքերը:

Այնուհետև հրապարակ բերվեցին հակատանկային ինքնագնաց կայաններ, թնդանոթներ, «Գրադ», «Թայֆուն», WM 80, «Սմերչ», «Կոնկուրս» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Տոչկա Ու», «Սքադ» տակտիկական հրթիռային համալիրները, «Իսկանդեր» օպերատիվ­ մարտավարական հրթիռային համալիրը։ ՀՕՊ ուժերը ներկայացված էին հայրենական ձեռնարկություններում արդիականացված «Օսա­ԱԿ(Մ)» համալիրներով, «Ս 125», «Ստրելա 10», «Բուկ» զենիթահրթիռային արդիականացված համալիրներով, Ս­300 հրթիռային համալիրներով, որոնք հատուկ հարմարեցված են լեռնային տեղանքին։

Հայկական զինված ուժերի առանձին ստորաբաժանումներ ցուցադրեցին նաև իրենց շարային բարձր պատրաստվածությունը` մարտական զենքով բարդ հնարքներ և շարանցում իրականացնելով: Զորահանդեսը եզրափակեցին պատվո պահակային վաշտը և ԶՈՒ միացյալ փողային նվագախումբը:

14408139_1808127379464274_1910840909_o

14439007_1808127416130937_2123921979_o

14446342_1808127362797609_1553024484_o

1

14393775_1808107919466220_976305540_o

14315484_1310282372345144_1929754724_o

14375210_1310282312345150_1752679360_o

14375403_1310282239011824_1834304735_o

14375443_1310282435678471_506439771_o

14393213_1310282355678479_1966777381_o

14393240_1310282379011810_1337267784_o

14393332_1310282359011812_577095082_o

14393797_1310282292345152_1671394549_o

14393839_1310282299011818_1667425228_o

14393913_1310282332345148_1936084247_o

14393992_1310282375678477_285303790_o

14393993_1310282442345137_698834105_o

14394048_1310282222345159_657854221_o

14394049_1310282449011803_1757717899_o

14394052_1310282275678487_985741263_o

14407816_1310282335678481_1198965730_o

14407890_1310282232345158_1947565544_o

14408027_1310282219011826_148687972_o

14408120_1310282445678470_1679982595_o

14408176_1310282282345153_555037918_o

14408252_1310282235678491_56398835_o

14423605_1310282422345139_34510398_o

14423691_1310282339011814_1010455979_o

14423719_1310282285678486_1193438979_o

14423726_1310282215678493_1400309678_o

14423849_1310282385678476_366410732_o

14423853_1310282395678475_895975738_o

14423867_1310282289011819_620598950_o

14424016_1310282249011823_39492116_o

14424037_1310282352345146_843438691_o

14424131_1310282209011827_1218310132_o

14424214_1310282272345154_2013336502_o

14439008_1310282405678474_826865316_o

14439011_1310282205678494_463338670_o

14439020_1310282315678483_1821920707_o

14446263_1310282212345160_1011070027_o

14446273_1310282229011825_1810469251_o

14446320_1310282279011820_1047289136_o

14446466_1310282295678485_848699006_o

14453978_1310282309011817_2099616787_o

14424064_1808107766132902_923929698_o

14424145_1808107762799569_1890974418_o

14438862_1808105599466452_1000393240_o

14438862_1808105362799809_1296555984_o

14393951_1808105356133143_1365352641_o

14393815_1808105609466451_982081971_o

14393142_1808105612799784_502373176_o

14375196_1808105592799786_24861211_o




Լրահոս