Անակնկալ «հայտնություններ». «Ծառուկյան» դաշինքում կարկառուն ՀՀԿ-ականների ընդգրկվելը շոկ կառաջացնի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքում առաջիկայում սպասում են անակնկալ «հայտնություններ»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ դաշինքի ընտրացուցակում պատրաստվում են ընդգրկվել անգամ կարկառուն ՀՀԿ-ականներ, որոնք ամենատարբեր պատճառներով որոշել են իրենց ապագան այլեւս չկապել իշխող այս քաղաքական ուժի հետ:

Մեր աղբյուրները պնդում են, որ «Ծառուկյան» դաշինքին անդամակցելու մասին հայտարարելու են այնպիսի հանրապետականներ, որոնք ունեն ֆինանսական լուրջ միջոցներ, տիրապետում են որոշակի լծակների, ինչպես նաեւ՝ ընտրական տարբեր տեխնոլոգիաների: Մեր աղբյուրները չմասնավորեցրին, թե կոնկրետ ովքեր են այդ անձինք, սակայն վստահեցրին, որ Ծառուկյանի կողքին նրանց հայտնվելը քաղաքական դաշտում շոկ է առաջացնելու: Մեզ մնում է սպասել զարգացումներին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս