Դաշինքային մղձավանջ. ինչպես ինչ-որ տեղ «խցկվել» և «փրկել» երկիրը. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական դաշտում շարունակվող դաշինքային կամ դաշինքաստեղծ կամ դաշինքահեն գործընթացներն արդեն անգամ ծիծաղելի են դառնում։

Բոլորը հնարավոր են համարում բոլորի հետ դաշինքները, բանակցում են բոլորի հետ, պայմանավորվում են բոլորի հետ, հաշվում են բոլորի հետ՝ մտքում, սակայն, ունենալով ամենագլխավոր հաշվարկը՝ տեղավորվել իշխանության հաշվարկներում։ Արտաքուստ բուռն քաղաքական անցուդարձի տպավորություն թողնող այս գործընթացն իրականում գրեթե կապ չունի քաղաքականության հետ, որովհետեւ դրա հիմքում ընկած է ամեն ինչը, բացի քաղաքականության հիմնարար բաղադրիչներից՝ գաղափարներ, սկզբունքներ, ծրագրեր։

Ընդ որում, որքան ավելի բարձր է հնչում դաշինքների ձեւավորման մասին աղմուկը, այնքան ավելի ակնհայտ է դառնում այդ դաշինքների մասնակիցների լռությունը գաղափարների, սկզբունքների, ծրագրերի մասին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս