ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Գոշ լճի մոտակայքում գտնվելը վտանգավոր է դարձել. բիզնես շահերի հերթական արտացոլումը բնության վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիլիջանի Գոշ լիճը գտնվում է վտանգավոի գոտում: «Վենդոռ» ՍՊԸ-ն ծանր տեխնիկա է մտցրել Գոշ լիճ` վնասելով լճի էկոհամակարգը, հատելով բազմաթիվ ծառեր: ArmLur.am-ի թղթակիցը խնդրի մասին բարձրաձայնող բնակիչների հետ այցելել է լիճ` տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Ըստ բողոքողների` լճի տարածքում տեղի ունեցող վայրագությունները նպատակ են հետապնդում հանգստի գոտու կառուցապատման աշխատանքներ իրականացնել: Մեր զրուցակիցների փոխանցմամբ` իրենց անհագստացնում է այն փաստը, որ կառուցապատողը հնարավոր է հսկիչ անցակետ կառուցի շահադիտական նպատակներով:

Մինչդեռ, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, հիշեցնենք, օրերս հայտնել է, որ այն, ինչ կատարվել է կազմակերպության կողմից թրթուրավոր շարժասարքի օգտագործմամբ՝ լճի որոշակի հատվածներից տիղմի մաքրման հիմնավորմամբ, «Դիլիջան» ազգային պարկի տնօրինության և բնապահպան ակտիվիստների կողմից կասեցվել է:

«Մենք նշանակել ենք ծառայողական քննություն «Դիլիջան» ազգային պարկում, թե ինչու համապատասխան պահակային ծառայությունները, աշխատակիցները ժամանակին չեն նկատել այդ գործողությունը: Առաջիկա օրերի ընթացքում կբացահայտենք պատճառը, և այդ մարդիկ, ովքեր ներգրավված են այդ գործողություններում, պատասխանատվության կենթարկվեն»,- հավելել է Մինասյանը` վստահեցնելով, որ Գոշի լճում որևէ շինություն չի կառուցվելու. «Բացառվում է մշտական շինության գոյությունը, էկոլոգիային վնաս պատճառող, կերուխում ասված երևույթը պիտի բացառել: Նման բան չի լինի»:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս