Նաիրա Կարապետյանը կվերադառնա՞ խորհրդարան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած ՀՀԿ ցուցակում ՄԻԱԿ կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանը չդարձավ պատգամավոր, սակայն խորհրդարանում նրա աշխատասենյակի պատից չեն հեռացրել համապատասխան ցուցատախտակը: «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ-ում չեն շտապում այս հարցում որեւէ քայլ անել, քանի որ հավանական է՝ Կարապետյանը կրկին վերադառնա խորհրդարան: Բայց նա պատգամավոր կարող է դառնալ կանանց համար նախատեսված քվոտայով, այն բանից հետո, երբ ՀՀԿ կին պատգամավորներից որեւէ մեկն այլ պաշտոնի նշանակվի՝ հրաժարվելով պատգամավորական մանդատից:

Առայժմ, սակայն, դեռ որոշում կայացված չէ, թե պատգամավորներից ով է վայր դնելու մանդատը եւ տեղափոխվելու գործադիր: Մինչ այդ, երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ անձամբ Նաիրա Կարապետյանից, սակայն նա սկզբում պատճառաբանեց, թե զբաղված է, հետո կխոսի, իսկ ավելի ուշ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս