Նախկին ոստիկանապետը շրջում է շքեղ ու աժդահա ամենագնացով, համարներն էլ՝ գոլդ ու ոստիկանական` 888 II 88. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պաշտոնը թողնելուց հետո շրջում է տպավորիչ մեքենայով՝ տպավորիչ համարներով։ Toyota Land Cruiser 200-ը շքեղ ու աժդահա ամենագնաց է, համարներն էլ՝ 888 II 88: Այս տառերը՝ II, օգտագործվում են միայն ոստիկանության մեքենաների վրա, բայց ոչ II 88 սերիայով։ Սա հատուկ Սերգեյիչի համար թողարկված համարանիշ է, որ ե՛ւ գոլդ լինի, ե՛ւ ոստիկանական։

«Դեռեւս 20 տարի առաջ էս ավանդույթը կար, բոլոր թոշակառու գեներալներին ոստիկանական մեկ հատ համարանիշ են հատկացնում՝ ցմահ։ Առաջ եղել է ՈՍ սերիայով, հիմա՝ II»,- բացատրեց Ալիկ Սարգսյանը։ Իսկ 8-երի կոմբինացիան Դո՞ւք եք ընտրել։ «Դե, հիմա, էդ 8-երը․․․ չգիտեմ, ընտրել են, էդ են դրել»։ Այսինքն՝ Ձե՞ր ճաշակը չէ։ «Չէ, ես տենց հատուկ մոլուցք չունեմ»»։




Լրահոս