Պեդրո Ագրամունտի հարցում հայկական պատվիրակության դիրքորոշումը նույնն է. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 26-30-ը կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանում, առաջին իսկ լիագումար նիստի մեկնարկին ակնկալվում է, որ ԵԽԽՎ պատգամավորներն առաջին անգամ իմպիչմենթ կհայտարարեն վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին, եթե վերջինս սեփական կամքով հրաժարական չներկայացնի:

«Պեդրո Ագրամունտն իր պաշտոնանկության գործընթացին ընդդիմանում է բոլոր հնարավոր եղանակներով՝ նույնիսկ վիճարկելով էթիկայի հանձնաժողովի որոշումը»,-պատասխանելով «Առավոտ»-ի հարցին՝ ասել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

«Հայկական պատվիրակությունն այս հարցում բազմաթիվ անգամ իր դիրքորոշումն արտահայտել է և որևէ փոփոխություն չկա»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը: Հարցին՝նախորդ պատվիրակության ձախողումներից հետո մեր պատվիրակության աշխատանքում վերանայումներ լինելո՞ւ են: Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ հայկական պատվիրակության մարտավարությունը դեռ քննարկվելու է, որոշ մոտեցումներ կփոխվեն, որոշները կմնան նույնը:




Լրահոս