ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Տաշիր քաղաքում. ինչ վիճակում են վիրավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տաշիր քաղաքում: ArmLur.am-ի Լոռու մարզի թղթակցի հաղորդմամբ, ժամը 00:33-ին ԱԻՆ մարզային փրկարարական վարչոթյուն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի կաթի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևանյան փողոցում՝ «Դուստր Մելանյա» պանրի գործարանի մոտակայքում, իրար են բախվել «ՈՒԱԶ» մակնիշի 34 ZV 241 համարանիշի և «BMW» մակնիշի 24 OO 910 պետհամարանիշի ավտոմեքենաները: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը՝ երկու մեքենաների վարորդները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել մեքենաներից ու տեղափոխվել Տաշիրի քաղաքյին հիվանդանոց: Վիճակները բժիշկների գնահատմամբ միջին ծանրության է:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս