ՖՈՏՈ. Մոսկվա-Երևան երթուղու վթարի ենթարկված ավտոբուսի ուղևորները մանրամասներ են պատմել. ինչպես է դեպքը տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հունիսի 25-ին, Թբիլիսի-Գարդաբանի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին Մոսկվա-Երեւան երթուղին իրականացնող «Scania» մակնիշի 97 DT 777am պետհամարանիշով ավտոբուսի վթարից տուժած ուղևորներից շատերին օգնություն են ցուցաբերել ճանապարհով անցնող հայ ու վրացի վարորդները:

ArmLur.am-ին ականատեսները պատմել են, որ հայ վարորդներն անմիջապես կանգնեցրել են մեքենաները ու շտապել օգնության. «Տասնյակ մեքենաներ կանգնեցին, շտապեցինք խանութներ ու դեղատներ, գնումներ արեցինք, հետո արդեն շատերին մեր մեքենաներով տեղափոխեցինք իրենց քաղաքներ, քանի որ տվյալ երթուղին իրականացնող ընկերության երկրորդ ավտոբուսը ուշանում էր»,-հայտնեց մեր զրուցակիցներից մեկը:

Վերջինիս փոխանցմամբ` ավտոբուսում եղել են նախատեսվածից ավել ուղևորներ.«Ուղևորները պատմում էին, որ անգամ ոտքի վրա կանգնած մարդիկ են եղել ավտոբուսում»:

Ուղևորներից մի քանիսին իրենց հետ Վանաձոր են բերել այդ պահին Վրաստանից Հայաստան եկող «Լոռի Ջրմուղկոյուղի» ընկերության տնօրեն Հարություն Անտոնյանն ու «Վանաձոր» հեռուստաընկերության տնօրեն Ժան Գալստյանը:




Լրահոս