Ուշագրավ փաստեր պաշտոնյաների կյանքից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պետական պաշտոնատար անձանց կենսագրականներն ուսումնասիրելիս ուշագրավ դրվագների կարելի է հանդիպել, որոնք այնքան էլ հայտնի չեն հասարակական լայն շրջանակներին, գուցեեւ՝ անհայտ են ընդհանրապես: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, օրինակ, թեեւ ասոցացվում է իրավունքի ու արդարադատության հետ, սակայն առաջին մասնագիտությամբ իրավաբան չէ: Նա երեք բարձրագույն կրթություն ունի՝ ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը, այնուհետ իրավաբանի եւ հոգեբանի մասնագիտություն է ձեռք բերել:

Ամենաուշագրավն այն է, որ 1995-1998 թթ․ ԱԺ պատգամավոր լինելուն զուգահեռ՝ Հարությունյանը 1997-ին եղել է Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդականը: Այդ ժամանակ քաղաքապետը, ինչպես հայտնի է, Վանո Սիրադեղյանն էր: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կենսագրականում էլ մի այսպիսի ուշագրավ հիշատակում կա՝ «ճանաչվել է տարվա լավագույն կին»:

Ո՞ւմ կողմից է ճանաչվել եւ, որպես կին, որտե՞ղ ծավալած իր գործունեության համար (ընտանիքո՞ւմ, կանանց վերաբերող որեւէ միջոցառման ժամանա՞կ)՝ հայտնի չէ: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ՀՀ վաստակավոր ճարտարապետ է, Ռուսաստանի վաստակավոր ճարտարագետ, նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետության խորհրդի ատենապետը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս