ՖՈՏՈ. Երբ տեսախցիկները «կուրանում են». ռուսական համարանիշերով ավտոմեքենաները արտոնյալի կարգավիճակում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքացի ավտովարորդներին մշտապես մի հարց է հուզում` ոչ հայկական համարանիշերով ավտոմեքենաների վարորդներին ինչպե՞ս է ծանուցվում իրենց կողմից կատարված վարչական իրավախախտումը (տեսախցիկների ֆիքսած իրավախախտում):

Օրինակ արտերկրում նման պետհամարանիշերով վարորդների վարչական իրավախախտումների տուգանքները գանձվում է տվյալ երկիր մուտք գործող սահմանին:

Տեղեկացնենք, որ ըստ «Տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի` իրավախախտման գործով կայացված վարչական ակտը հասցեատիրոջը հանձնվում է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատման ժամանակ՝ մինչեւ սահմանահատման թույլտվություն տալը:

Սակայն, ցավոք, փորձը այլ փաստերն այլ բանի մասին են խոսում:

ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է` ինչպես է ռուսական համարանիշով Infinity y006 EO 777 մակնիշի ավտոմեքենան կայանել Աբովյան փողոցում անմիջապես մայթի վրա:

Դե իսկ տեսախցիկները, բնականաբար, «կուրացել են»:




Լրահոս