Կոնֆլիկտի հանդեպ ռեալիստական մոտեցում չեմ տեսնում. ՄԽ ռուս նախկին համանախագահ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա վիճակին՝ նշելով. «Ես անձամբ կարծում եմ, որ կարգավորման գլխավոր հարցը հանդիսանում է կոնֆլիկտի կողմերի կողմից հարցի ուժային լուծման ցանկացած փորձի մերժումը:

Պետք է կողմերն իրենց վրա պարտավորություն վերցնեն հարցը քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով լուծելու»: Վլադիմիր Կազիմիրովը միաժամանակ հայտարարել է. «Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ռեալիստական մոտեցում, եւ դուք հասկանում եք, թե որ կողմից»»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս