Սյունիքի ԿԳԲ-շնիկ մարզպետը պատերազմ է սկսել Կապանի քաղաքապետի թեկնածուի դեմ. ստիպողաբար թեկնածություն դնողները սարսափի մեջ են. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Կապանի քաղաքապետի պաշտոնի հավակնորդ Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի սրտով չէ։ Նա ի սկզբանե ցանկանում էր, որ այդ պաշտոնում առաջադրվի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանը, սակայն «ՉԻ» տեղեկություններով՝ Բաղրամյան 26-ից թույլ չեն տվել, քանի որ Աշոտ Հայրապետյանի հենարանը նրա եղբայրն է՝ ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան՝ Համլետ Հայրապետյանը։

Այժմ էլ Վահե Հակոբյանը որոշել է Կապանի ավագանու կազմում ընդգրկել բացառապես իր մարդկանց, այդ նպատակով նա մի շարք անձանց հրահանգել է առաջադրվել ավագանու պաշտոնի համար, որոնց կազմում են դպրոցի տնօրեններ, մարզպետարանի պաշտոնյաներ եւ այլք։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ապագա թեկնածուները տարակուսած են, չգիտեն՝ ինչ են անելու, քանի որ ԿԳԲ-շնիկ մարզպետի գործերը անմեկնելի են, կամ նա ցանկանում է իսկապես իր մարդկանցով ավագանի ձեւավորել եւ Աշոտ Հայրապետյանի կյանքը դժոխք դարձնել, կամ նրանց ստիպում է առաջադրվել, որպեսզի խայտառակվեն ընտրությունների արդյունքում եւ հրաժեշտ տան իրենց պաշտոններին։ Ավագանու 15 տեղի համար արդեն առաջադրվել է 40 թեկնածու, որոնք ամբողջ օրը զբաղված են կապանցիներին զանգելու եւ ձայն խնդրելու գործով։ «Մեզ պետք չի ավագանի դառնալ, մարզպետն է կարգադրել». պարզաբանում են ստիպողբար թեկնածություն դնողները»:

Ավելի մարամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս