Շարմազանովը կարծում է, որ շուտով Արցախը կվերադառնա բանակցային սեղանի շուրջ. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ»-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով հունվարի 18-ին Լեհաստանի Կրակով քաղաքում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ նշել է. «Խնդրի կարգավորման վերաբերյալ մեր և համանախագահների դիրքորոշումներում լուրջ հակասություններ չկան։ Կրկնում եմ, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի շրջանակում՝ երեկ հայտնի սկզբունքների հիման վրա, քանի որ կարևոր է ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»։

Հարցին՝ ինչպե՞ս պետք է դուրս գալ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի փակուղուց՝ այն դեպքում, երբ Ադրբեջանը հրաժարվում է փոխզիջումային տարբերակի շուրջ, Շարմազանովը նշել է. «Չեն սպասում, որ մենք արագ պետք է հասնենք հակամարտության հանգուցալուծմանը։ Բանակցությունների այլընտրանքը վատ բան է՝ ոչ խաղաղ կարգավորումը։ Չկա առավել արդյունավետ լուծում, քան բանակցությունների ճանապարհն է։ Անգամ պատերազմական գործողություններից հետո պետք է նստել և բանակցել։ Մի խնդիր ունենք՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ։ Կարծում եմ՝ դա էլ կլինի»։




Լրահոս