Արայիկ Խանդոյանի նկատմամբ մահափորձի հետքերով. ինչ է պարզաբանում «Նուբարաշենի» բանտապետը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահափորձ է ծրագրվել: «Սասնա ծռերի» աջակիցները հաղորդագրություն էին տարածել, թե «Նուբարաշեն ՔԿՀ-ի հիվանդանոցային հատվածում, որտեղ գտնվում է նաեւ «Սասնա ծուռ» Արայիկ Խանդոյանի խուցը, մեկ այլ կալանավորի խցի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ:

Նուբարաշենում ներքին խոսակցություն է շրջանառվում, որ այդ կալանավորը խոստովանել է, թե ատրճանակն իրեն տրվել է ղեկավարությունը` Արայիկ Խանդոյանին սպանելու նպատակով»: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավար Սերոբ Հարությունյանը հերքել է ատրճանակ հայտնաբերելու լուրը: «Քրեակատարողական ծառայության ամբողջ գործունեւթյան ընթացքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեր կողմից երբեւիցե ատճրանակ, ինքնաշեն եւ այլ իրեր չի հայտնաբերվել»,- ասել է նա` հրաժարվելով, սակայն, պատասխանել այլ հարցերի»:

Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս