08.02.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

Փետրվարի 8-ին, ժամը 12-ին, տեղի կունենա ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի մամուլի ասուլիսը: Թեմա` կառուցապատման ներդրումային ծրագրեր: Հասցե` ՀՀ կառավարական տուն 3, 4-րդ հարկ:

ՓԵՏՐՎԱՐԻ 8-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի ասուլիսը:

ԹԵՄԱ.- 2017 թվականին Հայ Դատի գրասենյակների ծրագրերի կարևոր շեշտադրումները, տարածաշրջանային զարգացումները:

*****

ՓԵՏՐՎԱՐԻ 8-ին` 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Մտավոր սեփականության գործակալության  Հեղինակային և հարակից իրավունքների բաժնի պետ Քրիստինե Համբարյանի, «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության ՀԿ գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանի, փաստաբան Արտակ Գարոյանի ասուլիսը:

ԹԵՄԱ.-Հեղինակային իրավունքի ոլորտում առկա խնդիրները, օրենսդրական բացերը, դրանց լուծմանն ուղղված քայլերը:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Փետրվարի 8-ին, ժամը 13:30-ին Ազգային ժողովի ճեմասրահում տեղի կունենա «Հայ-թուրքական փոխհարաբերությունները եւ ինֆորմացիոն պատերազմը (1991-2016թթ.)» ԱԺ պատգամավոր, ՍԻՄ նախագահ, Բ.Գ.Թ. Հայկ Բաբուխանյանի գրքի շնորհանդեսը:

****

2017 թվականի փետրվարի 8-ին, ժամը 18:30-ին՝ «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում (ք. Երևան, Իտալիայի փողոց 1, 1-ին հարկ, Մեծ դահլիճ) տեղի կունենա ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների 11.02.2017 թվականի ընտրությանն առաջադրված թեկնածուների բանավեճ-քննարկում:




Լրահոս